Մի օր Սարոյանին հարցնում են, թե ժամանակակից գրողներից ում է ամենաշատը սիրում: Նա, առանց ավելորդ համեստության, միանգամից ասում է՝ իհարկե ինձ:
Վիլյամ Սարոյանը նշում էր, որ մեծապես ազդվել է Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործություններից, և իր շատ գործեր ստեղծել է Շեքսպիրի ազդեցությամբ: Նա նույնիսկ կես կատակ, կես լուրջ ասում էր, որ իր և Շեքսպիրի մեջ այնքան շատ է հարազատությունը, որ իրենց անվան սկզբնատառերն են անգամ նույնը W.S. (William Shakespeare և William Saroyan):