96 просмотров

Մեր սիրելի ֆիլմերում նկարահանված տաղանդավոր ՀԱՅՈՒՀԻՆ. ճանաչեցի՞ք Հայաստանի վաստակավոր արտիստին

nvard abalyan

Հայ դերասանուհի Նվարդ Եփրեմի Աբալյանը ծնվել է 1920 թվականի մայիսի 20-ին Բաքվում: Դերասանական կրթություն ստացել է Բաքվի հայկական թատրոնի ստուդիայում, որից հետո խաղացել է Հայաստանի շրջանային թատրոններում` Դիլիջանի, Արթիկի, Կիրովականի (այժմ` Վանաձոր):

Տարիներ շարունակ եղել է Լենինականի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան) դրամատիկական, Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Վոյնիչի «Բոռը» (Ջեմա), Վ.Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (Օլիվիա), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Լուիզա), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սուսան), Մուրացանի «Ռուզան» (Ռուզան) և այլն:

nvard abalyan

Նկարահանվել է նաև հայկական ֆիլմերում` «Մորգանի խնամին», «Խաթաբալա», «Հող և ոսկի», «Կապիտան Առաքել», «Վերջին կիրակին», «Օդապարուկի օրը», «Եվ կրկնվելու է ամեն ինչ»: Արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է 1994 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում:

Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: